«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ մամուլը գրել էր, որ բարդ իրավիճակ է ստեղծվել Վանաձորում, և որ Սերժ Սարգսյանը Վահրամ Բաղդասարյանին հրահանգ է տվել շատ արագ լուծել ստեղծված իրավիճակը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Նման զավեշտալի հարցապնդումներին կարող եմ չպատասխանել»:
«Ցավում եմ, որ Վանաձորում քաղաքական չէ գործընթացը, ամբիցիաներ կան, բայց կհարթվի, կարծում եմ՝ իրենք էլ կգիտակցեն, թե ինչ են անում»,- նշեց Վ. Բաղդասարյանը:
Եթե անընդհատ բոյկոտեն նիստերը, ստեղծված իրավիճակը հնարավո՞ր է ՀՀԿ-ի համար խնդիր առաջացնի. այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Իրենց բոյկոտով վանաձորցիներին չեն կարող դիմակայել: Արդեն կա այն մթնոլորտը, որ վանաձորցիները իրենց ընտրյալներին պետք է ստիպեն, որպեսզի գնան իրենց քաղաքի համար ծառայելու, ոչ թե ինչ-որ մարդկանց կամակատարը դառնան»:
Մանրամասները՝ տեսանյութում: