Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

ԱՄՆ ժողովուրդը բարձր գնահատեց Ձեր գիտելիքներն ու փորձառությունը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:

Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:

Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը:

Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում