Եգիպտոսի ընդդիմադիր «Հեղափոխության ապագա» կուսակցության ղեկավար Ահման Նուրը երկրի նոր իշխանություններին կոչ է արել չկրկնել սխալները, որոնք նախկինում թույլ է տվել նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Նուրի խոսքով՝ Եգիպտոսում հակամարտող բոլոր կողմերը պետք է բանակցություններ սկսեն հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» ստեղծման համար:
Մուրսիի կողմնակիցներն ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վերադարձնել նախագահին և վերականգնել Սահմանադրության գործողությունը:










































