Հանրային Հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանին շուտով կփոխարինի 2004-2010թթ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով նոր նշանակումներին, նշեց. «Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները ոչ սեփական ցանկությամբ, համենայնդեպս ռուսական կողմի հետ համաձայնեցված որոշել են Հայաստանում միանգամայն այլ ինֆորմացիոն քարոզչական քաղաքականություն վարել, որի համար նախկինում առանցքային դիրքեր զբաղեցրած անձինքն կարծես թե ճանաչվել են անցանկալի:
Նախագահականում կատարված փոփոխությունները, թերևս, ցույց են տալիս, որ ընտրված անձանց միջոցով փոխանցվող ուղերձը վերաբերվում է առավելապես քարոզչական-տեղեկատվական կամպանիային: Խոսքը վերաբերում է հակառուսական քարոզչությանը՝ այն վերաբերում է քննադատական կարծիքներին, որոնք հնչում էին մեր դաշնակցի՝ Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ: Նոր նշանակումներով կարծեք թե փորձում են բացառել նման ձայների և նման տեղեկատվական հոսքերի առկայությունը հատկապես լայն լսարան ունեցող ԶԼՄ-ներում:
Այս նշանակումները պատահական չեն և անգամ միայն կապված չեն Քոչարյանի հետ, ում թիմի մասն են եղել նրանք և նրան չեն դավաճանել, սա շատ ավելի խոշոր խնդիր է, այսպիսի քարզչության պատվեր, մենք պետք է տեսնենք իսկապես Մոսկվայից:
Միգուցե Քոչարյանի վերադարձով շահագրգռված են Ռուսաստանում որոշակի շրջանակներ, բայց այդ խորապատկերին ավելի վտանգավոր խնդիր է լուծվում, դա Հայաստանում տեղեկատվական հոսքերի նկատմամբ բացահայտ վերհսկողության սահմանումն է, ընդ որում՝ մի երկրում, որտեղ դոմինանտոը ռուսական, ռուսականից թարգմանված տեղեկատվությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































