Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը։
Այցի ընթացքում Էրդողանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կքննարկի երկկողմանի հարաբերություններին առնչվող ակտուալ հարցեր, տարածաշրջանային գործընթացներ։ Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։
Տեղեկատվության համաձայն՝ Էրդողանը ելույթ կունենա նաև թուրք-բելառուսական բիզնես ֆորումին և կմասնակցի Մինսկում մզկիթի բացմանը։










































