ԱՄՆ-ում մահացու հիվանդ երեխան դարձել է իր ծնողների հարսանիքի խաչեղբայրը:
Լոհան Սթիվենսոնը տառապում է սուր լեյկոզով և արդեն մի քանի վիրահատություն է տարել: Հուլիսի վերջին բժիշկները հայտնել են, որ տղային մնացել է ապրելու հաշված շաբաթներ: Սա ստիպեց երեխայի ծնողներին՝ Քրիսթին Սվիդորսկին և Շոն Սթիվենսոնին, 2014թ.-ին ծրագրած հարսանիքն արագացնել:
Փիթսբուրգ քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ տղային՝ իր սիրելու փափուկ խաղալիք նապաստակի հետ, գրկել էր նրա տատիկը՝ Դեբի Սթիվենսոնը:
«Մեր երազանքն իրականություն դարձավ: Սա այն պահերից մեկն է, որը կհիշվի ամբողջ կյանքում»,- ասել է նա:
«Մենք ուղղակի երջանիկ ենք յուրաքանչյուր օրվա համար, որ նա մեզ հետ է»,- Pittsburg Post-Gazette պարբերականին ասել է տղայի հայրը:










































