Անգլիայի Տոնտոնա քաղաքում 2 մարդ կարողացել են վնասազերծել մաչետեով զինված տղամարդու, ով փորձում էր կողոպտել քաղաքի կենտրոնում գտնվող բանկը:
Հսկայական դանակով զինված հանցագործը ներխուժել է Lloyds Bank-ի բաժանմունք կեսօրից մի փոքր շուտ և բղավել, որ դա զինված կողոպուտ է:
Բանկի 32-ամյա այցելու Դարեն Ֆրոսթն ասել է. «Մենք նրան հատակին գցեցինք, ոլորեցինք ձեռքերը և, կարելի է ասել, ուղղակի չեզոքացրինք: Մեջքի հետևում պահել էինք ձեռքերը, ոտքերը ևս բռնել էինք: Մենք նրա ձեռքից խլեցինք մաչետեն»:
Ականատեսներից Ռոբերթ Փինքն ասել է. «Այդ ամենը տեղի ունեցավ 2 վայրկյանում: Ես ավելի շատ անհանգստանում էի գանձապահ աղջիկների համար: Նրանք այնտեղ բոլորովին անպաշտպան են: Ես ավելի վաղ չէի նկատել, թե որքան հեշտությամբ կարելի է այստեղ նման մի բան իրականացնել»:
32-ամյա կողոպտիչը ձերբակալված է՝ հաղորդում է Korrespondent.net-ը:











































