Իրանի ազգային նավթընկերությունը եւ ֆրանս-չինա-իրանական կոնսորցիումը նոյեմբերի 8-ին համաձայնագիր են ստորագրել Հարավային Պարս գազի խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի մշակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Tasnim News Agency-ն, նախագծի իրացման գործում ներդրումների գումարը կկազմի 4,8 մլրդ դոլար:
Միջազգային կոնսորցիումի կազմի մեջ մտնում են երեք նավթընկերություններ՝ ֆրանսիական «Տոտալ»-ը (Total), չինական CNPC-ը (China National Petroleum Corporation) և իրանական Petropars-ը: Ակնկալվում է, որ Հարավային Պարսի 11-րդ տեղամասում գազի արդյունահանումը կսկսվի 2020 թվականի մարտին:
Հարավային Պարսն աշխարհում գազի խոշորագույն հանքավայրն, որի պաշարները գնահատվում են 13,8 տրիլիոն խորանարդ մետր: Իրանն անցյալ տարվա վերջից իրականացնում Է այդ հանքավայրի փուլային յուրացում՝ դրա ողջ տարածքը բաժանելով 28 տեղամասի։












































