Օձը վախեցրել է Մեքսիկայում կոմերցիոն ավիաչվերթի ուղևորներին։ Կանզչավուն գուներանգով սողունն անհայտ պատճառով հայտնվել էր սրահում ազատության մեջ՝ հայտնում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ Aeromexico ընկերության օդանավում, որը չվերթ էր իրականացնում Տորեոնից երկրի մայրաքաղաք։
Մեխիկոյում վայրէջքից հետո մասնագետները վնասազերծել են օձին։ Ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է սողունը հայտնվել սրահում։










































