NASA –ի աստղագնաց Ռոբերտ Շեյն Քիմբրոուն՝ ԱՄՆ միակ քաղաքացին, ով ներկա պահին գտնվում է մոլորակից դուրս, քվեարկել է նախագահական ընտրությունների մեկնարկից առաջ՝ հայտնում է Associated Press-ը։
Նոյեմբերի 7-ն Քիմբրոուն լրացրել է քվեաթերթիկը՝ գտնվելով Միջազգային տիեզերակայանում։
Մինչ դեպի միջազգային տիեզերակայան իր առաքելության մեկնարկը, որը սկսվել է հոկտեմբերի կեսին, նա հայտարարել էր, որ իր փորձն առանձնահատուկ կլինի, քանի որ կարող է ասել, որ «քվեարկել է տիեզերքից»։
NASA-ի այլ ներկայացուցիչ Քեթլին Ռուբինսը Երկիր վերադառնալուց առաջ անցած շաբաթ նույնպես հեռակա տվել էր իր ձայնը։
1997 թվականին Տեխաս նահանգում ընդունված օրենքը թույլ է տալիս ամերիկացի աստղագնացներին քվեարկել տիեզերքից, քանի որ NASA-ի աստղագնացները համարվում են նահանգի խոշորագույն Հյուսթոն քաղաքի բնակիչներ։











































