Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում վրա է հասել լճացման ժամանակաշրջան.
«Մենք հույսեր ունեինք, որ կարելի է հասնել բեկման, և մենք ընթանում ենք այդ ուղղությամբ։ Լավատեսություն էր ներշնչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորչությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացված նախագահների հանդիպումը։
Համբուրգում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Բաքուն տվել է իր համաձայնությունը։ Կցանկանայինք լիներ դրական ոգի, սակայն չի ստացվում»։







































