ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ այսօր նախարարի տեղակալ է նշանակվել Հովհաննես Ազիզյանը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Ազիզյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։