Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դատական հայց է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի, կուսակցության խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենի, Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի դեմ, հաղորդում է թուրքական Huriyyet պարբերականը:
ՆԳՆ ներկայացրած հայցի պատճառը պատգամավորների կողմից Դեմոկրատական շրջանների կուսակցության Շըրնաքի ղեկավար Հուրշիտ Քյուլթերին առևանգելով ձերբակալելու, կտտանքների ենթարկելու վերաբերյալ պատգամավորների հայտարարություններն են: Նախարարությունը հայց է ներկայացրել նաև Քյուլթերի փաստաբանի դեմ:
Պատգամավորները մեղադրվում են «հանցագործություն հորինելու», «արդար դատավարության վրա ազդելու փորձ անելու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «կանոններին չենթարկվելուն դրդելու», «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը և պետական մարմինները նվաստացնելու» մեջ:








































