Գերմանիայի հատուկ ծառայությունները հսկայական թվով գաղտնի տվյալներ են ուղարկել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը, տեղեկացնում է Spiegel-ը:
Գաղտնի տեղեկատվություն փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի կողմից:
Փաստաթղթերում տեղեկացվում է, որ Բավարիայում բազա է գոյություն ունեցել, որտեղ ծառայել են ԱԱԳ-ի գործակալները: Երբ 2004 թ. բազան պաշտոնապես փակվել է, այն վերածվել է արբանյակային ազդանշանները որսացող կենտրոնի: Սակայն, Սնոուդենի հայտնած տեղեկատվության համաձայն, բազան Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության կողմից օգտագործվել է ԱԱԳ-ին տվյալներ փոխանցելու համար:







































