Ֆլորիդայի ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետները փորձեր են անցկացրել, որոնք շատերին հույս են ներշնչել, որ սպորտդահլիճներում մարզվելու փոխարեն ապագայում բավական կլինի մեկ հաբ ընդունել:
Գիտնականները հատուկ խառնուրդ են ստեղծել, որը ներարկվել է բավականին գեր լաբորատոր մկներին: Այս քիմիական խառնուրդը ներարկելուց անմիջապես հետո մկները շատ արագ սկսել են նիհարել, ընդ որում նրանց արյան մեջ նվազել է նաև խոլեստերինի պարունակությունը, փոխանցում է Globalscience-ը:
Մասնագետների կարծիքով՝ մոտ ժամանակներս նոր հաբերը կփոխարինեն սպորտդահլիճներում մարզումներին:








































