Թեհրանը կշարունակի Դամասկոսին ցուցաբերել անհրաժեշտ ռազմական, քաղաքական և տնտեսական օգնություն՝ մինչև ահաբեկչության դեմ լիակատար հաղթանակ տանելը։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։
Գործակալության տվյալներով՝ Լարիջանին նման հայտարարությամբ հանդես է եկել Թեհրանում Սիրիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպմանը։
«Լարիջանին հաստատել է, որ Իրանի ղեկավարությունը կշարունակի Սիրիային ցուցաբերել քաղաքական, տնտեսական և ռազմական օգնություն մինչև ահաբեկչության լիակատար ջախջախում»,-ասվում է հաղորդագրության մեջ։











































