Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 138 հոդվածի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում երեկ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 24-ամյա Վահագն Համբարձումյանը և 25-ամյա Սասուն Աբրահամյանը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված անձիք կասկածվում են Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի բնակիչ, 13-ամյա Ն. Ղ.-ին բռնաբարելու մեջ:









































