Մայիսի 21-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը։ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը։
Նիստի ընթացքում կենտրոնի ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, քննարկվել են «Ականազերծման ազգային ծրագրի» և ականազերծման գործողությունների չափորոշիչների մշակմանը, ականապատ տարածքների քարտեզագրմանը և միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։











































