Հարավային Կորեան կվերանայի ճանապարհային անվտանգության կանոնները, որպեսզի հաջորդ տարի թույլ տա մեքենաների հետևի տեսանելիության հայելիների փոխարինում տեսախցիկներով՝ ասվում է Հողերի, ենթակառուցվածքների ու տրասնպորտի նախարարության հաղորդագրությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosi-ն։
Ենթադրվում է, որ մեքենայի կորպուսին արտաքին հայելիների բացակայությունը թույլ կտա կրճատել վառելիքի ծախսը 10 տոկոսով, քանի որ կնվազի քամու դիմակայությունը։ Բացի այդ, հայելիների փոխարինումը տեսախցիկներով թույլ կտա նվազեցնել վթարների թիվը, ինչպես նաև կնպաստի բարելավել մեքենաների դիզայնն ու հնարավորությունները։










































