Համակարգիչ և նոթբուք ունեցողները լսած կլինեն TeamViewer հավելվածի գոյության մասին, որը թույլ է տալիս կառավարել մի համակարգչով մյուսը։
Բջջային շուկայի զարգացման հետ շատերը հրաժարվել են համակարգիչների ու նոթբուքերի օգտագործումից՝ հօգուտ պլանշետների ու սմարթֆոնների։ Հետևաբար, ի հայտ է եկել սմարթֆոնով սմարթֆոնի հեռակառավարման պահանջ։
TeamViewer հավելվածում օրերս ավելացել է նման գործառույթ, որը վճարովի է։











































