ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիներն առաջիկա ընտրություններում պետք է քվեարկեն հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին։ Ժիրինովսկու հայտարարութունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Channel 4 հեռուստաալիքը։
Տեսանյութում Ժիրինովսկին կոտրված անգլերենով փորձում է տեղ հասցնել միտքը, որ Քլինթոնը չի համապատասխանում երկրի նախագահի պաշտոնին, քանի որ խաղաղություն և բարգավաճում չի ցանկանում ո՛չ Եվրոպայում, ո՛չ Մերձավոր Արևելքում, ո՛չ Ռուսաստանում։








































