Իրաքի Թիքրիթ քաղաքում շտապօգնության ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մահապարտը ավտոմեքենան պայթեցրել է կիրակի առավոտյան քաղաքի հարավային մուտքի մոտ: Քաղաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, ղեկավարությունը զգուշացնում է նոր ահաբեկչությունների հնարավորության մասին:
Եվս մեկ դեպք տեղի է ունեցել Թիքրիթից 50 կմ հեռու գտնվող Սամարա քաղաքում: Մահապարտը իրեն պայթեցրել է ականապատ ավտոմեքենայում մզկիթներից մեկի մոտ շիա ուխտավորների համար կայանատեղիում: Հաղորդվում է, որ ահաբեկչությունների հետևանքով 39 մարդ է զոհվել, 40 մարդ վնասվածքներ է ստացել:








































