Sunday, 05 07 2026
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պատերազմական գործողությունները կանխելու որևէ քաղաքական ներուժ չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող գործընթացները։ Մինսկի խումբը նոր առաջարկներ չունի, հին առաջարկներն էլ, կարծես, կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չեն ապահովում։ Առաջիկա բանակցություններում հնարավո՞ր է արդյոք էական առաջընթաց՝ առաջիկայում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման կոնտեքստում, թե՞ հակառակորդի վերջին օրերի ակտիվությունը նորից ռազմական գործողությունների վերսկսման է տանում։

– Բանակցային սեղանի շուրջ իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել սկզբունքորեն նոր մոտեցումներ: Նոր մոտեցումներն ինքնաբերաբար ի հայտ չեն գա, եթե հայկական կողմերն իրենք նախաձեռնող և ակտիվ չլինեն, իսկ այդ ակտիվությունը պարտադիր է դառնում մեզ համար թեկուզ այնքանով, որ Մադրիդյան սկզբունքների կամ «խորհրդավոր» Կազանյան փաստաթղթի գործնական կիրառման ցանկացած փորձ կհանգեցնի միակողմանի ու չարդարացված տարածքային կորուստների ու պատերազմի: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պատերազմական գործողությունները կանխելու որևէ քաղաքական ներուժ չունի, և, իմ համոզմամբ, պաշտոնական Երևանի համար երկկողմ հանդիպումներն իմաստ ձեռք կբերեն միայն այն ժամանակ, երբ որոշում կայացվի սեփական բանակցային դիրքերը սկզբունքորեն վերանայելու վերաբերյալ: Ընդ որում, մեր բանակցողները պետք է կարողանան ոչ միայն ընդամենը մերժել ներկայումս սեղանի վրա եղած կարգավորման տարբերակները, այլև միջնորդներին ու ադրբեջանական կողմին փաստարկված այլընտրանք առաջարկել: Այդ այլընտրանքային տարբերակը գոյություն ունի:

– ԼՂ կարգավորման հարցը Էդվարդ Նալբանդյանը քննարկել է Գերմանիայի արտգործնախարարի հետ։ Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան այս հարցում կարո՞ղ է հայանպաստ դիրքորոշում ունենալ։ Առհասարակ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը բարեկամ երկրներ գրեթե չունի՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Կա՞ արդյոք մեր դիվանագիտական հարաբերությունները գոնե եվրոպական երկրների հետ սերտացնելու հնարավորություն և անհրաժեշտոթյուն։

– Պետք չէ որևէ մեկից հայանպաստ դիրքորոշում ակնկալել այն դեպքում, երբ ինքներս ենք պասիվ ու անհաղորդ: Միայն ուրիշների շահերը ճիշտ գնահատելով ու դրանց հետ մեր սեփական շահերը ներդաշնակորեն համադրելով, գուցե, կարողանանք վստահելի դաշնակիցներ ձեռք բերել: Եվ պետք չէ մտածել միայն Եվրոպայում համակիրներ գտնելու մասին՝ մեզ սատարող ներուժ ներգրավելու տեսանկյունից պակաս կարևոր չեն իսլամական աշխարհը և Ասիան:

Ալիևը վերջերս ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում չէր բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ձեր կարծիքով՝ ո՞րը կլինի այն գինը, որ Ռուսաստանը կվճարի դրա դիմաց։ Կան տեսակետներ, որ դա կարող է լինել  այն, որ Հայաստանին պարտադրեն հանձնել ազատագրած տարածքները:

– Ապրիլյան ռազմագործողությունից հետո արցախյան տարածքների հաշվին Ադրբեջանին սիրաշահելու գործնական հնարավորությունները էապես նվազել են ու գոնե միառժամանակ առկախվել: Ամեն դեպքում մեզ հարող տարածաշրջաններում իրադարձությունների արագ զարգացումը կարող է խթան դառնալ նաև մեզ համար ոչ բարենպաստ լուծումները գործի գցելու տեսանկյունից: Իսկ դա նշանակում է, որ մեր պատասխանատուները պարտավոր են տեղից շարժվել՝ մենք շունչ քաշելու ընդամենը մի քանի ամիս ժամանակ ունենք, ու եթե այս հարաբերական դադարը չկարողանանք օգտագործել հավուր պատշաճի, ապա նախաձեռնությունը կրկին   կհանձնենք հակառակորդին, և այս անգամ սեփական անճարակության համար վճարելիք գինը կարող է տասնապատիկ անգամ ավելի թանկ լինել մեզ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում