ԵՄ-ն հուսով է, որ միջազգային միջնորդների «Վեցյակի» և Իրանի համագործակցությունը վերջինիս միջուկային խնդրի հարցում կառուցողական կլինի: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Մայքլ Մեննին:
«Մենք ուշադրություն են դարձնում Իրանի նոր նախագահի հայտարարություններին: Մենք հուսով ենք, որ Իրանի նոր կառավարությունը պատրաստ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ շուտափույթ առաջընթացի և վստահության մթնոլորտի ստեղծման համար «Վեցյակի» հետ կառուցողական համագործակցության»,- Մեննի խոսքերն է մեջբերում գործակալությունը:










































