ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանը հայտարարել է այն մասին, որ բոլոր նոր գիտական հոդվածները, որոնք կգրվեն իր աշխատակիցների կողմից, բաց կլինեն ընթերցանության համար: Դա նշանակում է, որ բացի գիտական ամսագրերի հրապարակումներից, դրանք կհայտնվեն անվճար առցանց գրադարաններում, որոնցից կարող է օգտվել ցանկացած ոք:
Ընդունված որոշումը տարածվում է գրեթե 40 հազար հրապարակումների վրա: Դա նշանակում է, որ Nature-ի, Science-ի, Cell-ի կամ Physical Review Letters-ի հոդվածները, որոնց հեղինակներին խմբագրությունները թույլ չեն տալիս այլ հրապարակումներ իրականացնել, արդեն կարող են բաց հրապարակումներ ունենալ:







































