Սիրիայի հարցով համաժողովը արդյունավետ եղանակ չէ կոնֆլիկտի լուծման համար, այդ հարցն անհրաժեշտ է լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, վստահ է Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը այս տարվա մայիսին հանդես են եկել նախաձեռնությամբ, այն է՝ անցկացնել Սիրիայի հարցով «Ժնև-2» բանակցությունը, որը կոչված է դառնալ 2012թ. հուլիսի 30-ի Ժնևի հանդիպման շարունակությունը: Սակայն մինչ այժմ չի հաջողվել համաձայնեցնել ոչ մասնակիցների կազմը, ոչ անցկացման ժամանակը:
«Ժնևի համաժողովը արդյունք չի տա: Արդեն մի քանի ամիս է անցել այդ նախաձեռնությունն առաջ քաշելուց, իսկ համաժողովն այդպես էլ տեղի չի ունեցել: Իսկ հիմա ծրագրվում է հանդիպում հրավիրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Այդ ամենն անարդյունավետ է: Սիրիական հարցը հարկավոր է լուծել ՄԱԿ-ի ԱԽ-ում»,- ասել է նա «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:







































