Իտալացի դիզայներ Ջորջո Արմանին, ում հեղինակած հագուստները բազմիցս կրել են դերասանները, այս անգամ զարդարել է ֆիլմը իր դիզայնով ստեղծված կահույքով՝ հայտնում է FashionTime-ը:
Իտալական կահույքի Armani Casa հավաքածուն կհայտնվի հոլիվուդյան նոր՝ «Պարանոյա» թրիլերում, որը վարձույթ է դուրս գալու օգոստոսի 15-ին:
WWD-ի տվյալով՝ դիզայները հանդես է եկել որպես ֆիլմի բեմադրող նկարիչ: Նա ֆիլմի համար տրամադրել է բազմոցներ, բազկաթոռ, աթոռներ, սեղաններ ու լամպեր:








































