Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle գործակալությունը։
Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում Մարտին Շուլցը դատապարտել է թուրքական ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ձերբակալությունը՝ ընդգծելով, որ նման քայլով Թուրքիան հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից, իսկ Եվրոպայի հետ համագործակցությունը դառնում է կասկածելի։






































