Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել։ Ընդհանուր առմամբ այն արժեզրկվել է 3 տոկոսով։
Կեսօրին մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 3.16 լիրա, իսկ մեկ եվրոյի փոխարժեքը՝ 3.51 լիրա։ Ընդգծվում է, որ այդ ցուցանիշները ռեկորդային են թե՛ եվրոյի, թե՛ դոլարի պարագայում։
Դա կապված է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) ղեկավարների ու պատգամավորների շուրջ ծավալված վերջին զարգացումներով՝ ձերբակալություններով։ Նրանց մի մասին արդեն իսկ կալանավորել են։











































