Սիլվեստր Ստալոնեն անպարտելի էր թվում մինչև այն պահը, երբ նրան նոկաուտի է ենթարկել Դեմի Լովատոն։ Երգչուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում մարզվում է Ստալոնեի հետ։
Երգչուհուն հաջողվել է գետնին տապալել դերասանին, սակայն վերջինս շտապել է հավաստիացնել, որ պարզապես սայթաքել է։
«Ռոկին նոկաուտի է ենթարկել կորած դուստրը՝ Ռոքսանան: Գլխավոր դերում՝ Դեմի Լովատո»,- հոլովակը մեկնաբանել է Ստալոնեն եւ հավելել. «Մի՛ հավատացեք ձեր աչքերին: Սա պարզապես կատակով մարզում էր, բայց Դեմին լավ մարզուհի է»:







































