Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Հյուս․ Կովկասի որոշ ժողովուրդներ երբեմն հայերին փորձում են ներքաշել Ռուսաստանում իրենց խնդիրների մեջ»

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անօրինական միգրանտների դեմ սկսված արշավը տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում իրավապաշտպան հանրության, ներգաղթյալների և ՀԿ-ների կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այս արշավը սկսվեց ազգությամբ դաղստանցի ներգաղթյալների հետ տեղի ունեցած մի քանի աղմկահարույց դեպքերից հետո:

Ըստ նրա՝ այս ամենը բերում է նախ նրան, որ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում դեռևս գործում են չկարգավորված գետտոյական առևտրի կենտրոններ՝ միգրանտների կուտակումներով և շինարարական հրապարակներով, հարթակներով, առանց համապատասխան փաստաթղթերի։ Դրանք բացահայտվում են և ժամանակ առ ժամանակ հայտնվում իրավապահ մարմինների թիրախում, քանի որ, Նավոյանի խոսքերով, ՌԴ-ում վաղուց կա հասունացած խնդիր, այն է՝ անօրինական միգրանտների հարցը: «Երբ որևէ տեղի (որտեղ անօրինական գործունեություն են իրականացնում) վերաբերյալ տեղեկություն է կուտակվում, իրավապահ համակարգը հարված է հասցնում: Երկար տարիների պատմություն է այս ամենը»,- ասաց Յուրի Նավոյանը:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե այս «մաքրումները» պայմանավորված են քաղաքապետի ընտրություններով, թե ընտրություններից առաջ Մոսկվայի գործող քաղաքապետը փորձում է գրավել ժողովրդին՝ նա ասաց, որ քաղաքապետի թեկնածուները շրջում են փողոցներով, եթե գործող քաղաքապետը հանդիպում է ունենում և ասում են, որ միգրանտների կուտակումներ կան, պետք է արձագանքի:

«Ընդհանուր խնդիր է, որը տարբեր ենթատեքստերում կարող է դիտարկվել, բայց վերջին ամսում դաղստանցիների հետ կապված դեպքերն էին այս ամենի պատճառը: Ես կարդացի, թե վախենում են մետրո նստել։ Ասեմ, որ նման բան չկա: Ամբողջ Մոսկվան այս օրերին լարված ռեժիմով չի ապրում: Հյուսիսային Կովկասի որոշ ժողովուրդներ խնդիրներ ունեն ՌԴ-ում իրենց պահվածքով, մշակույթով և այլն և երբեմն հայերին էլ են փորձում ներքաշել այդ ամբողջ խնդրի մեջ, բայց մեր պարագայում այդքան սուր չի դրված այդ հարցը: Պատահական չէ, որ այս ամենում հայեր չկային, քանի որ հայերի կուտակումներ կան միայն շինարարական մասով»,- ասաց Յուրի Նավոյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի շուկաներում այս օրերին սկսված պրոֆիլակտիկ գործողության հետևանքով ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: Ոստիկանությունը մայրաքաղաքային շուկաների «մաքրումը» կազմակերպել էր այն բանից հետո, երբ շաբաթ օրը շուկաներից մեկում բռնաբարության մեջ կասկածվող կովկասցի միգրանտ տղամարդուն ձերբակալելիս ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում