«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
–Պարոն Հայրիկյան, այս փուլում, երբ քաղաքական դաշտը արդեն պատրաստվում է 2017թ.ընտրություններին, հետաքրքիր է՝ ձեր կուսակցության անելիքները, արդյո՞ք տեսնում եք համագործակցություն համախոհ քաղաքական ուժերի հետ, թե կողմ եք այն գնահատականներին, որ պետք է բոյկոտել ընտրությունները, քանի որ ընտրական մեխանիզմը չի աշխատում Հայաստանում:
-Ճիշտ է, ժամանակին ԱԻՄ-ը ստեղծվել է որպես քաղաքացիների միավորում՝ այն մարդկանց միավորում, ովքեր հասկանում են ինքնորոշման սկզբունքի կարևորությունը՝ մասնավորապես ազգային հարցերում, բայց հիմա որպես կուսակցություն ենք գրանցված, և եթե կուսակցություն ես, ապա պետք է անպայման մասնակցես ընտրություններին, նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ հարցեր կան: Միայն մի պարագայում, երբ ընտրությունն ընտրություն չէ, և դու գնում ես որպես շարքային կուսակցություն, այդ դեպքում անիմաստ է: Եղել են դեպքեր, երբ տեսել ենք, որ ընտրությունն իսկապես ընտրություն չէ, ընտրակաշառք է բաժանվել, և ասել ենք, որ դրան չենք մասնակցի: Եղել է նաև, որ մենք հրապարակավ ասել ենք, որ կմասնակցենք դաշինքով… Այս անգամ մենք գիտենք, որ Սահմանադրությունը կեղծած քաղաքական ուժը բնականաբար արդար ընտրությունների պատրաստ չէ, բայց ԱԻՄ-ի բոլոր քննարկումները հանգեցրին նրան, որ մենք պետք է փորձենք այս ամենից ժողովրդի համար որևէ օգուտ քաղել, որովհետև եթե չես մասնակցում օրինականորեն նշանակված ընտրությանը, ապա դրանից հետո մնում է կա՛մ փողոցը՝ իր կասակծելի արդյունքներով, կա՛մ ապստամբությունը, որը մերը չէ: Հիմա մենք որոշել ենք, որ պետք է մասնակցենք ընտրությանը, մյուս կուսակցություններին և ժողովրդին պետք է ներկայացնենք մեր մոտեցումը, որը հետևյալն է՝ պետք է ձգտենք հաղթանակի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































