Դիարբեքիրում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Զոհվածներից երկուսը ոստիկան են, վեցը` քաղաքացիական անձիք: Թուրքիայի վարչապետի հրապարակած տվյալներով` վիրավորվել է հարյուրից ավել մարդ:
Պայթյունի վայր ժամանած մասնագետներն ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:
Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել «Քրդական աշխատավորական» կուսակցությանը (PKK):













































