Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գործով առաջին դատալսումներն անցկացվելու են 2017 թվականի սկզբին։
Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Անկարայի դատախազ Հարուն Քոդալաքը. «Անկարայի դատախազությունը վարում է ողջ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գործերը, որոնք մասնակից են հեղաշրջման փորձին։
Ավելի քան 3000 դատավորներ ու դատախազներ գտնվում են հետաքննության ներքո։ Հուսով ենք, որ այդ գործերով դատական լսումների առաջին շարքը կանցկացվի հաջորդ տարվա սկզբին»։
Թուրքիայում հուլիսի 15-ին անցկացված ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորվել է մոտ 32.000 մարդ, պաշտոնանկ է արվել կամ աշխատանքից հեռացվել է ավելի քան 70.000 պետծառայող։











































