Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) 99 տոկոսով վստահ է, որ օտար երկրների մոտ 5 հետախուզությունների ձեռքում կարող են հայտնված լինել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները, որոնց նա ուղարկել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս։
Այդ մասին հեռուստաալիքին հայտնել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը հայտարարել է, որ դա կարելի է որակել որպես դավաճանություն.
«Նա (Քլինթոն) տեղեկատվություն է հատկացրել մեր թշնամիներին, ընդ որում՝ դա կարող է եղած լինել շատ կարևոր տեղեկատվություն»։







































