ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ստանձնել է պարտականությունները։ Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
Նախարարությունում նշել են, որ Վիսկոնտին մյուս համանախագահների հետ դեկտեմբերի սկզբին կմասնակցի ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը կայանալու է Համբուրգում։
ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ակնկալվում է նաև համանախագահների հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Համանախագահները նախատեսում են նաև կազմակերպել երկու երկրների ԱԳ Նախարարների հանդիպումը։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանիպումը կազմակերպելու հարցը։











































