ԱԺ ֆինանսավարկային և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
«Հայաստան տեղափոխված սիրիահայերի մասին նշվում է, որ 2012-ի դրությամբ՝ 17 000 սիրիահայ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյնաը և խնդրեց նոր տվյալները ներկայացնել, թե Սիրիայից ժամանած փախստականնների թիվը ինչքան է կազմում:
Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայերի թիվը կազմում է 20 000 մարդ, – պատասխանեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Միքայել Մելքումյանը նաև հետաքրքրվեց ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտի մասին՝ նշելով. «ԵՏՄ-ի խերը դեռ չենք տեսել»:
«Թե ինչ օգուտ տվեց մեզ, դրա մասին խոսվել է, գյուղատնտեսական բնագավառում դրական տեղաշարժեր կան: Մենք փորձ կատարեցինք ընդլայնել արտահանման շուկան: Որոշումը ԵԱՏՄ-ին միանալու, գիտեք, որ զուտ տնտեսական էր այդ առումով, իսկ քաղաքական առումով՝ ԵՄ-ի հետ շարունակվող երկխոսությունը հնարավորություն կտա մեր երկրում բարեփոխումների ընթացքը շարունակական դարձնել»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում «տնտեսական դիվիդենտներ են» ուզում շահել, իսկ ԵՄ-ի հետ համագործակցության դեպքում՝ ընդլայնել բարեփոխումների գործընթացը մեր երկրում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































