Պանամայի օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հարցաքննվել է «Հետք»-ի հրապարակումից հետո՝ Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողից բացի՝ հարցաքննվել են բազմաթիվ այլ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանի ազգականները, ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կազմակերպությունների մասնակիցները, տնօրենները, աշխատակիցները։










































