Երեկ երեկոյան կայացել է CMA Awards 50-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հյուրերի թվում եղել են Քիթ Ուրբանը, Քերի Անդերվուդը, Մայլի Սայրուսի հայրը՝ Ռեյ Սայրուսը և այլք։
Մրցանակաբաշխությունում ելույթ են ունեցել Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը, Ջենիֆեր Գարները, Շերոուն Սթոունը։ Երեկույթին մասնակցել է նաև Մեթյու Մաքքոնահին, ով կարծելով, որ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում իր վրա, Բեյոնսեի ելույթի ժամանակ կատարել է իր հանրահայտ պարը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմից։


























































