Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիրիայի կառավարական զորքերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությունը։
Մերկելի խոսքով՝ կասետային ռումբերի, քիմիական զենքի կիրառումն աններելի է։
«Քաղաքացիական բնակչությունը է սոված է, բժշկական հաստատությունների վրա հարձակումներ են տեղի ունենում, իսկ հիվանդանոցները փլուզվում են։ Սրանք մարկդության դեմ լուրջ հանցագործություններ են։ Մենք չենք կարող չնկատել այս ամենը»,-ասել է կանցլերը։











































