Աֆղանստանում տարերային աղետի զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ, ևս 16 մարդ մահացել է հարևան Պակիստանում:
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով առավել տուժել ռն Քաբուլն ու մերձակա քաղաքները, որտեղ ավերվել են տասնյակ տներ:
Ջրհեղեղից անմասն չեն մնացել արևելյան Նուրիստան ու Հոսթ քաղաքները՝ տեղեկացնում է russian.rt.com-ը:
Երկրի իրավապահ մարմինները դեռ չեն կարողանում նշել զոհերի իրական թիվը, քանի որ շատերը համարվում են անհետ կորած:
Պակիստանում հիմնական ավերածությունները բաժին են ընկել Կարաչի քաղաքին:
Ջրհեղեղի առաջացման պատճառը տեղատարափ անձրևներն էին, որոնք ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների՝ մի քանի օր դեռ կշարունակվեն:









































