Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը, հաղորդում է The Guardian-ը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 5 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Պերուջա քաղաքից 51,5 կմ հարավ-արևելք։ Ցնցումները զգացվել են նաև Հռոմում։ Փլուզումների և զոհերի մասին տեղեկատվություն չկա։
Նույն շրջանում հոկտեմբերի 30-ին գրանցվել է 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդ, բնական աղետը պատճառել է նաև լուրջ ավերածություններ։
Հիշեցնենք, որ վերջին 3 ամիսներին Իտալիայում գրանցվել է երեք ուժգին երկրաշարժ, որոնցից առաջինը խլել է 300 մարդու կյանք։








































