Ուրուգվայում առաջին միասեռ ամուսնությունները կարող են գրանցվել օգոստոսի 5-ին՝ այն բանից չորս ամիս անց, երբ օրենքը հավանության է արժանացել Կոնգրեսի կողմից: Առաջիկա շաբաթվա ընթացքում գրեթե վեց զույգ արդեն ցանկություն է հայտնել գրանցելու միությունը:
Երկրի ուլտրաձախ նախագահ Խոսե Մուխիկան ջերմորեն աջակցել է օրինագիծը՝ այն ստորագրելով դեռևս մայիսին, սակայն օրենքը ուժի մեջ է մտնում երկրի ղեկավարի կողմից ստորագրվելուց 90 օր անց:
Ուրուգվայը Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրն է, հարևան Արգենտինայից հետո, որտեղ գեյերի և լեսբուհիների ամուսնությունները թույլատրվում են օրենքով:











































