News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աջարիայի բարձրալեռնային շրջաններում արդեն երկրորդ օրն է, ինչ առատ ձյուն է տեղում։ Դրա հետևանքով 25 գյուղեր հոսանքազրկվել են, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքի դադարեցմանը։
Ձնածածկույթը հովիտներում կազմել է 15 սանտիմետր, իսկ բարձրալեռնային շրջաններում՝ 30 սանտիմետր։ Գոդերձիի ոլորանում էլ ձնածածկույթը գերազանցել է կես մետրը։ Տվյալ շրջաններում մեկնարկել են ձնամաքրման ու վնասված էլեկտրալարերը վերականգնելու աշխատանքներ։









































