Ազդեցիկ ամերիկացի դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել չեղյալ հայտարարել սեպտեմբերին ծրագրված գագաթնաժողովը Ռուսաստանի հետ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արտահանձնման հարցի շուրջ ռուսական իշխանությունների դիրքորոշման պատճառով:
«Ես խորհուրդ կտայի նախագահին չեղյալ հայտարարել Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ գագաթնաժողովը»,- ասել է Շումերը CBS News-ի Face the Nation հաղորդման եթերում:
Նրա խոսքով՝ ներկայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են սառը պատերազմի ժամանակվանից ի վեր ամենացածր մակարդակի վրա, նաև՝ Սնոուդենի հետ կապված իրադրության պատճառով:
Սնոուդենին մեկ տարով ապաստան տրամադրելու ՌԴ իշխանությունների որոշումը Շումերը համեմատել է դպրոցական խուլիգանի արարքի հետ, որը կպահանջի ավելին ու ավելին, քանի դեռ նրան հետ չես մղել:







































