Սպառնալիքը, որն ԱՄՆ-ին ստիպել է մեկ օրում փակել իր ավելի քան 20 դեսպանություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները Մերձավոր արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, վերջին մի քանի տարում եղել է ամենալուրջը, հայտնել է ամերիկացի սենատոր Սաքսբի Չամբլիսը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չամբլիսը, որ ԱՄՆ Սենատում հետախուզության հանձնաժողովի անդամ է, ասել է, որ հետախուզության ստացած տեղեկությունները հիշեցրել են այն իրավիճակը, որ ստեղծվել էր 2001թ, սեպտեմբերի 11-ի նախօրեին:
Կոնգրեսական Դատչ Ռուպերսբերգերն իր հերթին նշել է, որ հաղորդակցությունը տեղի է ունեցել Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան ներկայացուցիչների միջև:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ը տեղեկացրեց իր քաղաքացիներին, որոնք ճանապարհորդում են ամբողջ աշխարհում, «Ալ-Քաիդայի» կողմից սպառնալիքների մասին:











































