Sunday, 14 06 2026
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Ադրբեջանը Վրաստանին սարսափեցնում է ղարաբաղյան հարցի ուրվականով

«Ջավախքն ամբողջապես հայաբնակ հայկական երկրամաս է, որտեղ բնականաբար հայկական հյուպատոսության գործունեությունն անհրաժեշտ է` հայերի և որոշ քանակությամբ Հայաստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով Ջավախքում հայկական հյուպատոսություն բացելու խնդրի վերաբերյալ, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ վերջին անգամ այդ մասին խոսակցություն է բացվել մայիսի 19-ին` ԱԺ-ում բյուջետային կատարողականի լսումների ժամանակ. «Ես բարձրացրի այդ հարցը, որին ի պատասխան ԱԳ փոխնախարար Մանասարյանն ասաց, թե վրացական կողմի հետ բանակցություններ ընթանում են, բայց դա պետք է լինի երկու կողմի փոխադարձ համաձայնությամբ: Այլ կերպ ասած` փոխնախարարն ակնարկեց, որ առայժմ վրացական կողմը դեմ է Ջավախքում հյուպատոսություն բացելուն: Ես վրացական կողմի այս դիրքորոշմանը վաղուց եմ ծանոթ, և դա տեղավորվում է Ջավախքում իրենց իրականացրած քաղաքականության հետ»:

Թորոսյանը նկատեց, որ բացի հյուպատոսությունից, անհրաժեշտ է նաև հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալ և լուծել ջավախահայության մեջ ծառացած այլ խնդիրները:

Խոսելով ադրբեջանական կողմի այն արձագանքի մասին, թե եթե Ջավախքում հյուպատոսություն բացվի, իրենք էլ կպահանջեն Բորչալուում հյուպատոսություն բացել, Թորոսյանը նկատեց, որ ոչ միայն այս հարցում, այլ ընդհանրապես նրանք վրացական կողմին մշտապես հորդորում են ավելի անհանդուրժողական լինել ջավախահայերի նկատմամբ. «Նրանք անընդհատ վրացիներին սարսափեցնում են Ղարաբաղի և հայերի ապստամբական ուրվականով, մինչդեռ սա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում և Ջավախքում ընդհանրապես գոյություն չունի անջատողականություն, ժողովուրդն ընդամենը պայքարում է իր առօրեական իրավունքների պաշտպանության համար»:

Թորոսյանը նշեց, որ չնայած Վրաստանը համարվում է Հայաստանի գործընկերն ու բարեկամը, սակայն Ջավախքում իրականացվող վրացական քաղաքականությունը ուրիշ բան չէ, եթե ոչ հակահայկականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում