ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ Թեհրանի միջուկային ծրագրի առիթով այլ երկրների հետ տարաձայնությունների կարգավորման հարցի շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
«Նախագահ Ռուհանիի երդմնակալությունը Իրանին հնարավորություն է տալիս ձեռնարկել ավելի արագ գործողություններ, որպեսզի ցրի միջազգային հանրության խոր անհանգստությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ»,- ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդագրության մեջ:










































