Ղազախստանի Ալմաթի քաղաքի քրեական գործերի միջշրջանային դատարանը մահապատժի է դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին, որը մեղադրվում է 10 մարդու սպանության մեջ, հաղորդում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ դատական նիստի ժամանակ մեղադրյալը ճանաչել է իր մեղքը՝ խոստովանելով, որ սպանել է ոստիկանության մի քանի աշխատակցի և քաղաքացիների։ Բացի այդ նա ասել է, որ չի զղջում արարքի համար։ Կուլեկբաևի խոսքով՝ այդ մարդիկ կանգնած են եղել «սխալ ուղու» վրա։ Նա հայտարարել է, որ այս կերպ վրեժ է լուծել իրավապահ մարմիններից՝ իր մուսուլման եղբայրներին ճնշելու համար։
Կուլեկբաևը մեղադրվում էր ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ, ինչը հանգեցրել է իրավապահ և հատուկ մարմինների 8 աշխատակիցների, 2 խաղաղ բնակիչների մահվան։ Բացի այդ նա մահափորձ է կատարել երեք քաղաքացիների նկատմամբ։








































