ԱՄԷ-ում ընդունվել է օրենք՝ ուղղված երկրում ընթերցանության ժողովրդականացմանը։ Այս մասին հայտնում է Arabian Business-ը։ Օրենքը նպատակ ունի բարձրացնելու ընթերցանության արժեքն այդ երկրում։
Օրենքը մասնավորապես տալիս է պետծառայողներին հնարավորություն՝ աշխատանքային ժամերին ընթերցանությամբ զբաղվելու համար։ Դա իր տեսակի մեջ առաջին օրենսդական ակտն է, որը կնպաստի աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։
Օրենքը նաև պարտավորեցնում է առևտրի կենտրոնների սրճարաններին այցելուներին առաջարկել տպագիր արտադրանք։
Օրենքը միտված է «մարդկային կապիտալի զարգացման աջակցմանը և տարածաշրջանում որպես օրինակ ԱՄԷ-ի կերպարի ամրապնդմանը»։
«Մեր նպատակն է ընթերցանությունն ամենօրյա սովորություն դարձնելը, որը կարմատավորվի մեր քաղաքացիների կյանքում»,-հայտարարել է Դուբայի կառավարիչ և ԱՄԷ-ի փոխնախագահ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ Մակտումը։







































